Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բանկային և ապահովագրության ոլորտներում

Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բանկային և ապահովագրության ոլորտներում
28.09.2016 | 22:03

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամ Հոսեյն Շաֆեիի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունների առևտրական բաղադրիչը:

ՀՀ դեսպանն առանձնահատուկ կարևորել է բանկային, ապահովագրական, ՏՏ և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը, ներկայացրել այդ ոլորտներում իրականացված բարեփոխումները և ստեղծված բարենպաստ պայմանները: Ղոլամ Հոսեյն Շաֆեին հայտնել է իրանական կողմի պատրաստակամությունը զարգացնել հարաբերությունները, հատկապես, բանկային և ապահովագրության ոլորտներում, ինչն էականորեն կնպաստի երկու երկրների գործարար կապերի ամրապնդմանը: Զրուցակիցներն անդրադարձել են մաքսային, հարկային և առևտրային ռեժիմներին առնչվող մի շարք խնդիրների:
Շաֆեին կարևորել է ՀՀ-ի դերը ԵԱՏՄ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացման գործում: ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում կայանալիք «Հայաստան էքսպո» ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները:

Իրանի առևտրի պալատի նախագահը առանձնահատուկ կարևորել է Թեհրանում առաջին անգամ հայկական ապրանքներին և ծառայություններին նվիրված մեծ ցուցահանդեսի անցկացման փաստը՝ միաժամանակ հայտնելով պալատի լիակատար աջակցությունը ցուցահանդեսի մասին տեղեկատվությունը իրանական գործարար հանրությանը հասցնելու գործում:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ